Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ մայիսի 30-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց Երեւանի փողոցների լուսացույցի համապատասխան ազգանշանով աջակողմյան երթեւեկությունը մշտապես թույլատրելի խաչմերուկներում համապատասխան անվտանգության միջոցներ ձեռնարկելու նպատակով նոր մրցույթ հայտարարելու մասին:
«Ինչպես անցած անգամ զեկուցեցի՝ մրցույթը հայտարարված է, պարզապես քանի որ «Առնեպս» ծրագիրը մեկ օր չէր աշխատել, ընկել էր դրա տակ, փաթեթը նորից ուղարկվել է գնումների բաժին, որ կրկին հայտարարվի մրցույթը»,-ասաց քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:
«Լավ ա՝ ավտոյի տակ չի ընկել»,-արձագանքեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:





























