Մայիսի 31-ին Հայաստանի առանձին հատվածներում կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ հարավային քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջն էապես չի փոխվի։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14 +16, վաղը ցերեկը՝ +30 +32 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +20 +25,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +9 +11, ցերեկը՝ +20 +22,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +24 +26,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +18 +21,

Լոռիում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +21 +25,

Տավուշում գիշերը՝ +13 +17, ցերեկը՝ +25 +28,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7 +9, ցերեկը՝ +21 +23,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +23 +27,

Արարատում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +30 +32,

Արմավիրում գիշերը՝ +14 +16, ցերեկը՝ +30 +32,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6 +8, ցերեկը՝ +20 +22,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +29 +32,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +28 +30,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7 +11, ցերեկը՝ +20 +24,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +27 +30։