2024 թվականից Հայաստանի բոլոր ռեզիդենտները եկամուտների հայտարարագրեր կներկայացնեն։ Սա կվերաբերի բոլոր քաղաքացիներին։ Այս մասին մայիսի 31-ին Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Համընդհանուր հայտարարագրերի համակարգը, նրա խոսքով, մի քանի անգամ հետաձգվել է, բայց հիմա կառավարությունը ցանկանում է ներդնել այն։
«Նախարարների կաբինետի նպատակը ոչ այնքան ավելի շատ հարկերի հավաքագրումն ապահովելն է, որքան դա արդարացի եւ քաղաքացիների բոլոր եկամուտներից անելը»,- պարզաբանեց վարչապետը։
Կառավարության ղեկավարը նաեւ նշեց, որ գույքահարկի դրույքաչափերը, ըստ նախկինում ընդունված ժամանակացույցի, շարունակում են աճել։
«Սա կավելացնի քաղաքապետարանների սեփական եկամուտները, ինչպես նաեւ կնպաստի անշարժ գույքի ձեռքբերման նոր մշակույթի ձեւավորմանը, որի դեպքում թանկարժեք տուն կառուցել կամ գնել ցանկացողները հստակ կգիտակցեն, որ դրա համար պետք է ավելի շատ վճարեն»,- հավելեց Փաշինյանը։
Բացի այդ, նա շտապեց հիշեցնել, որ կառավարությունը հիմնանորոգման կամ բնակարանների վերակառուցման համար վարկերով աջակցության ծրագիր է պատրաստում՝ պայմանով, որ այդ վարկի 30 տոկոսը կուղղվի էներգախնայողության բարձրացմանը։





























