2021 թվականին աշխարհի եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսություններում վերականգնման միտումներ են դիտարկվել։ Այս մասին մայիսի 31-ին Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նախարարի խոսքով՝ համավարակից եւ Ղարաբաղյան պատերազմից հետո 2021 թվականին տնտեսությունը վերականգնման փուլ է մտել։ Այսպես, ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 5,7 տոկոս։
«Տնտեսական աճը հիմնականում տեղի է ունեցել սպասարկման ոլորտում աճի հաշվին։ Արդյունաբերությունն ու շինարարությունը նույնպես առաջընթաց են ապրել՝ նպաստելով տնտեսական աճին։ Մինչդեռ գյուղատնտեսության անկումը բացասաբար է անդրադարձել տնտեսական աճի վրա»,- նշեց նախարարը։





























