Զինծառայողների դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով, մայիսի 31-ին հակաօդային պաշտպանության N զորամասում անցկացվել է մարտավարամասնագիտական զորավարժություն։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հրամանատարները ճշգրտել են պայմանական մարտական խնդիրները, ստորաբաժանումներին տվել համապատասխան հրահանգներ։

Անձնակազմը բացազատել է հակաօդային պաշտպանության միջոցները և, ըստ ուղղությունների, կատարել առաջադրված խնդիրները։