Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 2-ի նիստում հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերին:

Օրինագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր ակցիայի կիրառման համար, որոնք կնպաստեն արդար առևտրի իրականացմանը, այդ թվում մրցակցային միջավայրի բարելավմանը և սպառողների իրավունքների պաշտպանության բարձրացմանը։

Օրինագծերով կարգավորվել են ակցիայի հասկացությունը և տեսակները, զեղչի հասկացությունը և կիրառման պայմանները, այդ թվում՝ ժամկետային սահմանափակումը, ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումներին ներկայացվող պահանջները և կիրառման պայմանները:

Նախատեսվում են կագավորումներ ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջների վերաբերյալ: