Հունիսի 4-ի առավոտյան Կուբանի Տեմրյուկի շրջանի Գոլուբիցկայա ստանիցայում ավտոբուս է վթարվել. 4 մարդ զոհվել է, 19 մարդ վնասվածքներ է ստացել, տեղեկացրել է Կուբանի Новости-ն։

Տեղեկացվել է, որ երթուղային ավտոբուսի վարորդը, որը շարժվել էր Տեմրյուկի Պերեսիպ գուղից, գլուխ չի հանել մեքենայի կառավարումից, դուրս է եկել ճանապարհից եւ բախվել ծառին։

Տեմրյուկի կենտրոնական շրջանային հիվանդանոցում ՃՏՊ-ից տուժած 11 մարդ կա։ Նրանցից երեքը վերակենդանացման բաժանմունքում է, տեղեկացրել է Կրասնոդարի երկրամասի վարչության մամուլի ծառայությունը։

Մի պացիենտ սանավիացիայի ուղղաթիռով նախօրեին տեղափոխվել է Կրասնոդարի թիվ 1 երկրամասային կլինիկական հիվանդանոց։

Պացիենտների վիճակը կայուն է։

Տեղեկացվել է նաեւ, որ Տեմրյուկի հիվանդանոց են եկել մասնագետներ երկրամասի կենտրոնից՝ վիրաբույժ, վնասվածքաբան եւ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։ Օգնության ցուցաբերմանը մասնակցել են նաեւ ԱԻՆ-ի վերակենդանացման մասնագետն ու հոգեբանները։