Ստատուս-քվոյի պահպանումը ղարաբաղյան հարցում բխում է ոչ միայն կողմերի, այլեւ խոշոր տարածաշրջանային խաղորդների շահերից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

«Ես չեմ կիսում այն փորձագետների կարծիքո, որոնք համարում են, թե ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կիսել են ազդեցոթւյան ոլորտները Հարավային Կովկասում, որ Վաշինգտոնն իր վրա է վերցրել հայ-թուրքական կարգավորման առաքելությունը, իսկ Մոսկվան՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման: Թե Վաշինգտոնը, թե Մոսկվան շահեր ունեն Թուրքիայում եւ Ադրբեջանում, եւ քանի որ այդ շահերը չեն համընկնում, հնարավոր չէ միասնականություն գտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումներում, ինչն էլ բավական դժվարացնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը»,- հայտարարել է փորձագետը:

Նա նաեւ չի կիսել հաճախակիացած տեսակետը, թե հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից հետո Մոսկվան առաջ է քաշելու Մադրիդյան սկզնունքների հարցը: «Սխալ կլիներ պնդել, թե Ռուսաստանը մտադիր է հայկական կողմին պարտադրել Մադրիդյան սկզբունքները, քանի որ հայկական կողմն ինքն է մասնակցել դրանց մշակմանն ու ինքնակամ ընդունել է դրանք»,- նշել է Մանասյանը:

Նշենք, սակայն, որ վերջերս, հանդես գալով խորհրդարանում, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը բառացի հայտարարել է. «Մադրիդյան սկզբունքները Հայաստանի աչքի լույսը չեն: եթե որեւէ մեկին թվում է, թե Հայաստանը հիացած է դրանցով, չարաչար սխալվում է»: