Կարեն Դրամբյանը, ով օգոստոսի 11-ին ահաբեկչություն էր իրականացրել Էստոնիայի պաշտպանության նախարարությունում եւ սպանվել էր փոխհրաձգության ժամանակ, հայ համայնքի հետ չի համագործակցել, հայտնել է Տալլինի հայկական միության ղեկավար Ռազմիկ Իվանյանը:
«Եթե գալիս էր մեր միջոցառումներին, եկեղեցի, ինքն իր համար»,- ասել է Իվանյանը եւ հավելել. «Անգամ մեր միության անդամ չէր: Ես նրան միգուցե մեկ կամ երկու անգամ տեսել եմ, բայց չեմ շփվել: Մեր տղաները, որքան ես գիտեմ, նրա հետ կապեր չեն ունեցել: «Բարեւ-հաջողություն» եւ վերջ»,- ասել է նա DELFI-ին:
Իվանյանի խոսքով, այդ պատճառով էլ չի կարող բնութագրել Դրամբյանին: Ինչպես եւ նրա արարքը: «Դա խելագարություն էր»,- միայն ընդգծել է Իվանյանը:




























