Մադրիդում կայացավ ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի առաջին հանդիպումը: Երկրի չեմպիոն Բարսելոնան եւ գավաթակիր Ռեալը սուպերխաղով սկսեցին երկար մրցաշրջանը: 214-րդ սուպերկլասիկոն դարձյալ համապատասխանեց կարգավիճակին: Գերլարված հանդիպման ընթացքում մեծ առավելություն ուներ Արքայական ակումբը, սակայն բազմաթիվ պահերից գոլային եղան միայն Օզիլի եւ Ալոնսոյի հարվածները, իսկ Բարսելոնան, որն ամբողջ հանդիպման ընթացքում միայն երկու հարված կատարեց Կասիլյասի դարպասին, երկուսն էլ ավարտեց գոլով. Վիլյան ու Մեսին փայլեցին անհատական վարպետությամբ: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, եւ օգոստոսի 17-ին կայանալիք պատասխան խաղից առաջ Բարսելոնան հսկայական առավելություն ստացավ:

Ռեալն ու Բարսելոնան 45-րդ անգամ խաղացին ոչ ոքի: 86 հաղթանակ ունի Ռեալը, 83` Բարսելոնան:

Ռեալ - Բարսելոնա` 2:2

Օզիլ, 13, Խաբի Ալոնսո, 54 - Վիլյա, 36, Մեսի, 45

Ռեալ. Կասիլյաս, Ռամոս, Պեպե, Կարվալյու, Մարսելո, Խաբի Ալոնսո, Խեդիրա (Կալյեխոն, 58), Դի Մարիա (Կոենտրաու, 54), Օզիլ, Ռոնալդու, Բենզեմա (Իգուաին, 81)

Բարսելոնա. Վալդես, Ալվես, Աբիդալ, Մասկերանո, Ադրիանո (Պիկե, 62), Կեյտա, Ալկանտարա (Չավի, 58), Ինյեստա, Մեսի, Վիլյա (Պեդրո, 73), Սանչես