ԱՄՆ-ը լիովին կարող է համագործակցել Ռուսաստնի հետ, չնահանջելով ՆԱՏՕ-ի իր գործընկերների հանդեպ իր պարտավորություններից: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, հանդես գալով ԱՄՆ սենատում: Միջոցառումը նվիրված է եղել ՆԱՏՕ-ի ապագային: Հաղորդում է Newsru.com-ը:
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Ֆոգ Ռասմուսենը խնդրել է Օլբրայթին գլխավորել փորձագետների խումբը, որը առաջարկներ կմշակի ՆԱՏՕ-ի «նոր ռազմավարական հայեցակարգի» վերաբերյալ: Օլբրայթի խոսքով, ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը շատ ընդհանուր շահեր ունեն, որոնցից է Կենտրոնական Ասիայում կայունության պահպանումը, ահաբեկչության ու ծովահենության, ինչպես նաեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարը:
«Չնայած այդ ընդհանուր շահերին, Մոսկվայում կան մարդիկ, որոնք կցանկանային որպեսզի Վաշինգթոնը ընտրություն կատարի իր դաշնակիցների հանդեպ չեզոքության եւ Ռուսաստանի հետ համագործակցության միջեւ, իբր թե այդ երկուսը բացառում են միմյանց: Իրականում ԱՄՆ-ը լիովին կարող է կատարել իր պարտավորությունները իր դաշնակիցների հանդեմ` խվնասելով Ռուսաստանի շահերը»,- ասել է նախկին պետքարտուղարը:




























