Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել վերջ տալ «սառը պատերազմին» երկրի ներսում: Նրա խոսքով՝ վրացիները պետք է համախմբվեն եւ իրենց զայրույթն ուղղեն Ռուսաստանի դեմ։ Ֆեյսբուքի իր էջում նախկին նախագահը ներկայացրել է իր սեփական տեսլականն այն մասին, թե ինչ է կատարվում այսօր հասարակության մեջ եւ ինչպես դա հաղթահարել։

«Երբ ասում ենք, որ Վրաստանի դեմ հիբրիդային պատերազմ է մղվում, պետք է հասկանանք, թե դա ինչ է նշանակում։

Քաղաքացիներին նիրշնչում են, որ իրենցից ոչինչ կախված չէ։ «Ի՞նչ անեմ։ Ինձնից ի՞նչ է կախված: Ի՞նչ իմաստ ունի դուրս գալ փողոց»:

Մեր ճակատագիրը միայն այստեղ չի որոշվում։ Կան այլ համաշխարհային կենտրոններ, եւ այնտեղ Վրաստանի դեմ դավադրություններ են նախապատրաստվում։

Ժողովրդին ցցում են ռուսական կալկայով։ Մեզ համար դա Ռաֆալյանցն է, որ մահացավ Քվեվրիում (10 ամսական Վարվառա Ռաֆալյանցը մահացել է 2012թ. ԱԺ ընտրությունների նախորդ գիշերը։ Այն ժամանակ ընտանիքը նրա մահը կապեց քաղաքականության հետ՝ երեխայի ազգականուհի ու «Վրացական երազանքի» ակտիվիստուհին իբր սպառնալիքներ էր ստացել «Ազգային շարժում»-ից): Սլավյանսկում իբր 3-ամյա տղայի են խաչել։

Ամեն օր մեզ կրկնում են, որ ժողովրդավարությունը հակասում է մեր ավանդական, պահպանողական արժեքներին (Հանրահավաքի գնացողն արմատներ չունի, անաստված է եւ այլն):

Միտումնավոր հարձակում է իրականացվում մշակույթի վրա, քանի որ մշակույթն ավելի շատ է մտածելակերպ ձեւավորում, քան հեռուստատեսային լուրերը։

Փորձեր են արվում ուշադրությունը այսօրվա իրողություններից տեղափոխել բոլորովին այլ նորությունների՝ Հերակլ II թագավոր, Դավիթ Գարեջի եւ այլն»։

Առանձին Սաակաշվիլին անդրադարձել է Վրաստան զգալի թվով ռուսաստանցիների տեղափոխելու թեմային։ Նրա խոսքով, նրանց մեծ մասը նույնպես կարծում են, որ իրենցից ոչինչ կախված չէ, «որ իրենք դրա հետ կապ չունեն, եւ իրենց խիղճը չպետք է տանջի, օրինակ՝ Աբխազիայի կամ Ցխինվալի հետ կապված»։ Սաակաշվիլիի խոսքով՝ եկող ռուսները վրացիներին «երկրորդական արարածներ», սպասարկող անձնակազմ եւ չզարգացած մարդիկ են համարում։

«Ի՞նչ պետք է անենք։ Գլխավորը երկրի ներսում «սառը պատերազմը» դադարեցնելն ու զայրույթը ոչ թե միմյանց, այլ նվաճողի դեմ ուղղելն է։ Եկեք անընդհատ հիշեցնենք այցելուներին, որ նրանք անձամբ են պատասխանատու վրացիների օկուպացիայի եւ ճնշումների համար»,- գրել է Սաակաշվիլին։