Բեռնափոխադրումների ընկերությունը Իգդիրի հասարակական աշխատանքների եւ բնակարանաշինության դեպարտամենտի կողմից Պետական արխիվի գլխավոր տնօրինություն ուղարկված թուրք-մսխեթցիների պատմությանը վերաբերող 15 արկղ փաստաղթղթերը սխալմամբ տեղափոխել է արխիվի թղթի թափոնի բաժանմունք, որտեղ դրանք ոչնչացվել են, հողորդում է թուրքական «Today`s Zaman»-ը:
Ոչնչացված փաստաթղթերի մեջ են եղել թուրք-մսխեթցիների հողի սեփականության եւ հարկային փաստաթղթղեր: Հասարակական աշխատանքների եւ բանկարանաշինության նախարարությունը հետաքննության է իրականացրել եւ հայտարարել, որ միջադեպի համար պատասխանատուն է Պետական արխիվի գլխավոր տնօրինությունը: Սխալի պատասխանտուներին որոշելու համար հետաքննություն է իրականացնելու նաեւ վարչապետի գրասենյակը:
«Radikal»-ի փոխանցմամբ, շատ ոչնչացված փաստաթղթեր վերաբերել են Խորհրդային Միության հիմնադրումից հետո Թուրքիա տեղափոխված թուրք-մսխեթցիներին: Եղել են նաեւ 1920-ականներին եւ 1930-ականներին սահմանը հատած եւ Թուրքիայում հաստատված թուրք-մսխեթցիների անձը հաստատող փաստաթղթեր:
Նշենք, որ Վրաստանի տարածքում՝ Ջավախքում ապրող թուրք մեսխեթցիներին Երկրորդ աշխարհամարտի տարիներին աքսորել են Կենտրոնական Ասիա: Նրանք մեղադրվել են թուրքական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար եւ պոտենցիալ վտանգ համարվելով՝ մոտ 100 հազար մեսխեթցի է բռնի արտաքսվել:
Վրաստանը 1999-ին Եվրախորհրդի առջեւ պարտավորվածություն է ստանձնել՝ հետ ընդունել Ստալինի օրոք բռնի տեղահանված մեսխեթցիներին: Նրանց փաստաթղթերի ընդունման ժամկետը լրացել է 2011-ին, որից հետո վրացական իշխանությունները պետք է ուսումնասիրեն դրանք եւ կազմակերպեն մեսխեթցիների տեղավորումը:
Մեսխեթցիների վերադարձի համար պայքարում են թուրքերն ու ադրբեջանցիները, քանի որ փորձում են Թուրքիայի հետ սահմանակից Ջավախքում գլխավորապես հայեր են ապրում: Նրանց նպատակն է՝ չեզոքացնել հայերի ազդեցությունը՝ Վրաստանի հարավային հատվածը դարձնելով ամբողջովին թուրքակաբնակ:
Թուրքերի աջակցությամբ ինտերնետում կան մեծ թվով կայքեր՝ նվիրված թուրք մեսխեթցիներին եւ նրանց ենթադրյալ հայրենիքին, որը ներառում է նաեւ Ջավախքը:




























