Շվեյցարիայում քաղաքային իշխանությունները սահմանափակում են ջրի օգտագործումը ծայրահեղ շոգերի պատճառով:
Երկրի արեւելքում եւ արեւմուտքում գետերից, առուներից եւ լճակներից ջուր մղելու արգելք է սահմանվել, փոխանցում է Swissinfo-ն։
Որոշ քաղաքապետարաններ նաեւ արգելել են լցնել մասնավոր լողավազանները, ջրցանիչներ օգտագործել կամ մեքենաներ լվանալ: Հռենոս գետի եւ Կոնստանցա լճի որոշ հատվածներ փակ են ջրի ցածր մակարդակի պատճառով։
Իշխանությունները նաեւ մարդկանց խորհուրդ են տվել զերծ մնալ անտառներում խարույկ վառելուց:
Շվեյցարիայի կառավարությունը նախազգուշացրել է ծայրահեղ շոգի պատճառով տարեցների շրջանում առողջական խնդիրների մասին, հատկապես՝ հարավում:
MeteoSwiss պետական օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ երեքշաբթի Ժնեւում առավելագույն ջերմաստիճանը 38.1 °C-ի էր հասել, իսկ Բազել քաղաքում գրանցվել է 36.5 °C:




























