Ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի Բարսելոնա – Ռեալ հանդիպման վերջին րոպեներին տեղի ունեցած թիմերի զանգվածային ընդհարմանը յուրօրինակ խուլիգանական մասնակցություն է ունեցել նաեւ Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Պորտուգալացին հետեւից ծածուկ մոտեցել է Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի օգնական Տիտո Վիլանովային եւ նրա ականջն է քաշել, կամ մատն աչքն է մտցրել: Տեսագրությունում հստակ չի երեւում: Խաղից հետո էլ Մոուրինյոն հայտարարել է, թե չի ճանաչում Վիլանովային: Դրան ի պատասխան, Գվարդիոլան նշել է, որ ինքը Մոուրինյոյի օգնականներին ճանաչում է: