Վանի Պատմության եւ մշակույթի հետազոտությունների միության նախագահ Իքրամ Քաիլն իր աջակցությունն է հայտնել հայ-թուրքական երկխոսությանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberx կայքէջը։

Նա մասնավորապես նշել է. «Երկու երկրների միջեւ ստորագրված արձանագրությունները լավ զարգացում էին։ Հավերժ թշնամությունը սխալ է։ 1915 թվականին Վանում ապրող հայերը դրսի ուժերի գործողությունների հետեւանքով տառապանքներ են կրել։ Այդ իրադարձությունների ժամանակ 80 հազար վանեցի է զոհվել»։

Վանի Պատմության եւ մշակույթի հետազոտությունների միության նախագահը նաեւ ընդգծել է. ,"1915 թվականին տեղի ունեցած իրադարձություններից բացի` մեկ այլ իրականություն էլ կա։ Մենք հայերի հետ 600 տարի միասին ենք ապրել։ Ապրել ենք հարեւանությամբ եւ ստեղծել համատեղ պատմություններ։ Եթե հայերը երկար տարիներ ցեղասպանության հետեւից ընկնելու փոխարեն, խաղաղասիրական քայլեր անեին՝ հիմա այլ բան կարող էինք քննարկել։ Երանի այս բոլոր հարցերը լուծվեն եւ մենք էլ հայ-թուրքական բարեկամության եւ հաշտեցման միություն ստեղծելու հետ կապված քննարկումների մեջ մտնենք"։