Նրանց համար, ովքեր պատրաստ չեն բաժանվել իրենց սիրելի մեքենայից աշխատանքային օրվա ընթացքում, Mercedes-AMG ընկերությունը ներկայացրել է ֆիրմային գրասենյակային աթոռ, գրել է Motor-ը եւ հավելել, որ նոր աքսեսուարը կարծես հենց նոր է հանվել գերմանական ժամանակակից սպորտային մեքենայից ու տեղադրվել աշխատավայրում:

Գրասենյակային աթոռն ունի բարձր մեջք, ընդգծված կողային ամրակներ եւ երկարացված բարձիկ։

Ավտոմեքենայի նստատեղերի նմանությունն ամբողջացնելու համար աթոռն ամրագոտիների  անցքեր եւ լոգո ունի:

Mercedes-AMG նոր գրասենյակային աթոռի արժեքը 3500 եվրո է։