Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 4-ի նիստում պարտադիր զինծառայությունից ազատեց Ավենտիս Թակվոր Վրեժի Ավենտիսյանին:

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ այն պայմանավորված է այն հանգամանքով, որ  ՀՀ նախագահի  2020 թվականի սեպտեմբերի 2-ի հրամանագրով Ավենտիս Թակվոր Վրեժի  Ավենտիսյանին շնորհվել է  քաղաքացիություն:  Նա այս պահին հանդես է գալիս ֆուտբոլի  Հայաստանի ազգային հավաքական թիմի կազմում, մասնակցելու է Ֆուտբոլի   ուսումնամարզական հավաքներին  և միջազգային մրցաշարերին:

Մեկ այլ որոշմամբ դադարեցվել է սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Անդրանիկ Ռոմանի Բաղրամյանին տրված տարկետումը:

Որոշման համար հիմք է ընդունվել Հայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների հավաքական թիմի անդամ չհամարվող Անդրանիկ Ռոմանի Բաղրամյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու խնդրանքով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության գրությունը: