Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 4-ի նիստում որոշեց Դիլիջանի Թբիլիսյան  խճուղի  8/8 հասցեում  գտնվող ՀՀ ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող 297,8 քմ տարածքը և 146,75 քմ տարածքով շինությունը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզին: Նման խնդրանքով դիմել է Տավուշի մարզպետը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայացված տեղեկատվության համաձայն մասնաշենքն ամբողջությամբ օգտագործվում է նախադպրոցական կրթություն կազմակերպելու նպատակով, ինչպես նաև նախատեսվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացնել տարածքի և շինության բարեկարգման, հիմնանորոգման ու վերազինման աշխատանքներ։