Պարզվել է օգոստոսի 3-ին Գեղարքունիքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է՝ Lexus-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Արման Միքայելյանը։ Վերջինս ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջ կողմում գործող «Քյավառ Նաիրի» ՍՊԸ-ին պատկանող ավտոգազալցակայանում լիցքավորվող, Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Լևոն Խոջոյանին պատկանող Opel մակնիշի և դարձյալ կայանված ու այդ պահին լիցքավորվող, Երևանի բնակիչ՝ 26-ամյա Գոռ Սարգսյանին պատկանող Volkswagen մակնիշի ավտոմեքենաներին։

Վթարի հետևանքով Lexus-ի վարոդ Ա. Միքայելյանը տեղում մահացել էր, իսկ նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 44-ամյա Գնել Հարությունյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սևան» ԲԿ, որտեղից էլ՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 3-ին Գեղարքունիքի  մարզում Սևանի վարչական տարածքում տեղի ունեցած Lexus-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի պահը, երբ Lexus-ը բախվել էր գազալցակայնում կայանված լիցքավորվող Opel և Volkswagen մակնիշի ավտոմեքենաներին, ապա կողարջվել։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 1 հոգի էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն։