Արագածոտնի մարզում, օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19։55-ի սահմաններում Ապարան քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Սամվել Արմենակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր M3 ավտոճանապարհի 70 կմ հատվածում դսւրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Ս. Արմենակյանն ու ուղևոր՝ Ապարան քաղաքի բնակիչ, 44-ամյա Պետրոս Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» ԲԿ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ԱԻն ՓԾ Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ս. Արմենակյանն աշխատում է Ապարանում գործող «Գնթունիկ» ՍՊԸ-ում՝ հաշվապահ, իսկ Պ. Գալստյանը՝ նշված ՍՊԸ-ում՝ որպես հացթուխ։





























