N զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զորամասի հրամանատարական կազմը  շնորհակալություն է հայտնել զորացրվողներին հայրենիքին մատուցած ծառայության համար, բարեմաղթանքի խոսքեր հղել և հաջողություն մաղթել քաղաքացիական կյանքում։

Երկամյա բարեխիղճ ծառայության համար մի շարք զորացրվող զինծառայողներ արժանացել են խրախուսական պարգևների։