Այսօր` օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

shamshyan.com-ի հաղորդմամբ Սասունցի Դավթի հրապարակի հարևանությամբ՝ մշակույթի տան հետնամասում հաստաբուն ծառից մի հատված կոտրվել և ընկել է։  Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վնասվել են էլեկտրական լարերն ու գազախողովակները։ 

Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչները։ 

Օպերատիվորեն ժամանել են Երևանի քաղաքապետարանի կանաչապատման աշխատակիցները, ովքեր էլեկտրական սղոցներով մասնատում են տապալված ծառը, որպեսզի էլեկտրոցանցի և Գազպրոմի աշխատակիցները կարողանան աշխատել։