Անգլիայի չեմպիոն Մանչեսթեր Յունայթեդը Պրեմյեր լիգայի առաջնության երկրորդ տուրում 3:0 հաշվով հաղթեց Տոտենհեմին եւ Մանչեսթեր Սիթիի ու Վուլվերհեմփթոնի հետ 6-ական միավորով առաջատարներից է:

Մանչեսթեր Յունայթեդի խաղացողների միջին տարիքն այս տարի զգալիորեն նվազել է: Ֆերգյուսոնի հերթական սահուն սերնդափոխության արդյունքում Տոտենհեմի հետ խաղում Յունայթեդի միջին տարիքը մոտ 23 էր: Միայն Ռունին, Յանգն ու Էվրան 25-ից բարձր են:

Մանչեսթեր Յունայթեդ - Տոտենհեմ` 3:0
Ուելբեկ, 60, Անդերսոն, 75, Ռունի, 87

Մանչեսթեր Յունայթեդ.  Դավիդ դե Հեա, Ջոնաթան Էվանս, Քրիս Սմոլինգ, Պատրիս Էվրա, Ֆիլ Ջոնս, Անդերսոն, Նանի, Էշլի Յանգ, (Պարկ Ջի Սուն, 80), Թոմ Քլեվերլի, (Ռայան Գիգզ, 79), Ուեյն Ռունի, Դենիել Ուելբեկ, (Չիչարիտո, 78)