Երեւանում վերջին շաբաթում ապօրինի փողոցային առեւտրի 19 արձանագրություն է կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրել են Երեւանի քաղաքապետարանում, աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

Ընթացքում են գտնվում մոտ 120 վարչական վարույթներ։ Քաղաքապետարանը թեժ գծով հինգ բողոք-դիմում է ստացել։ Դրանք բոլորն այս կամ այն կերպ վերաբերել են փողոցային ապօրինի առեւտրին։

«Շատ լավ»,- ամփոփել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։