Հայաստանի հանրապետության նախագահի մամլո ծառայությունից NEWS.am-ին տեղեկացրել են, որ Նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 23-ի հրամանագրով Դավիթ Հարությունյանը նշանակվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ` հինգ տարի ժամկետով։Դավիթ Հարությունյանը նախքան նշանակվելը աշխատել է ՀՀ կառավարությունում՝ որպես Վարչապետի օգնական։

Մինչ այդ, Նախագահի մեկ այլ հրամանագրով դադարեցվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի լիազորությունները։