Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է հունվարյան իրադարձությունների մասնակիցների համաներման մասին, հայտնում է Tengrinews.kz-ը։

Ղազախստանին օդի պես ազգային միասնություն է  անհրաժեշտ, ընդգծել է պետության ղեկավարը։

«Գործադուլին մասնակցողները եւ իրավապահները մեր քաղաքացիներն են։ Նրանք հույս ունեն, որ ոչ միայն դատավարությունն արդար կլինի, այլեւ հասարակությունը ներողամիտ կլինի։ Պետությունը կրճատել է հունվարյան միջադեպին մասնակցած, սակայն ծանր հանցագործություն չգործած քաղաքացիների պատիժը։ Օրենքը խախտողներից ոմանք գիտակցել են իրենց մեղքը եւ զղջացել անցյալում կատարած արարքների համար։ Ես կարծում եմ, որ ավելի լավ է նրանց ներողամտությամբ վերաբերվել: Ուստի ես որոշում եմ կայացրել միանվագ համաներում հայտարարել հունվարյան իրադարձությունների մասնակիցների համար»,- ասել է Տոկաեւը։

Նախագահը պարզաբանել է, որ համաներումը չի տարածվի անկարգությունների կազմակերպման մեջ ներգրավված հիմնական անձանց, ինչպես նաեւ պետական ​​դավաճանության եւ բռնի իշխանափոխության փորձի մեջ մեղադրվողների վրա։