Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ընդունել են «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությանը, տնտեսության արդիականացմանն ուղղված նոր նախաձեռնություններին ու առաջիկա ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։

Նախարարը հյուրերին ներկայացրել է Հայաստանում ձևավորված ներդրումային միջավայրը և մատնանշել այն ոլորտները, որոնցում առավել նպատակահարմար է ներդրումներ իրականացնել՝ մետալուրգիա, թեթև արդյունաբերություն (այդ թվում՝ տեքստիլ արդյունաբերություն), սննդի արդյունաբերություն, արևային էներգետիկա, ոսկերչություն և այլն։