ԱՄՆ-ում 101-ամյա կինը նշել է իր հերթական ծննդյան տարեդարձը եւ հայտնել, թե որ խմիչքն է նպաստել իր երկարակեցությանը, հայտնում է Ozark County Times-ը:
Խուանիտա Լորեն Պոն ծնվել է 1922 թ. օգոստոսի 25-ին Օզարկ շրջանի Ուդալ փոքրիկ գյուղում։ Մանկուց նա ստացել է «Վակի» մականունը, որը տեղի հնդկացիների լեզվով նշանակում է «ուժեղ»։ Կինը հիշում է, որ իր մանկությունը դաժան էր, եւ նա առաջին անգամ սանտեխնիկա եւ էլեկտրականություն տեսել էր 15 տարեկանում, երբ գնացել էր Կանզաս Սիթի՝ դայակ աշխատելու։
1944-ին նա ամուսնացել էր եւ իր ամուսնու հետ հիմնել էր իր սեփական ֆերման, որտեղ աշխատել էր մինչև 90 տարեկան։ Կինը կարծում է, որ իր երկարակեցության գլխավոր գաղտնիքն իր սիրելի գազավորված ըմպելիքն է։ «Ինչ-որ մեկը չի կարող ապրել առանց սուրճի, իսկ ես չեմ կարող ապրել առանց Coca-Cola-ի»,- ասել է կինը։
Այժմ կինն ապրում է Սփրինգֆիլդ քաղաքի Springfield Villa ծերանոցում, ուր տեղափոխվել էր 2021 թ.՝ միակ դստեր մահից հետո։ Պոյին ծննդյան առթիվ շնորհավորելու էին եկել բազմաթիվ հարազատներ ու ընկերներ։




























