FIFA-ի վարկանշում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նախորդ աղյուսակի համեմատ իջել է մեկ աստիճանով` հայտնվելով 71-րդ տեղում: Այդ մասին հայտնում է FIFA-ի պաշտոնական կայքը (www.fifa.com)-ը, որն այսօր` օգոստոսի 24-ին, հրապարակել է աշխարհի ազգային ֆուտբոլային հավաքականների վարկանշային աղյուսակը:
FIFA-ի փորձագետների կարծիքով, առաջին տասնյակն այսպիսին է.
1. (2) Նիդեռլանդներ-1596 միավոր,
2. (1) Իսպանիա-1563,
3. (3) Գերմանիա-1330,
4. (6) Անգլիա-1177,
5. (5) Ուրուգվայ-1174,
6. (4) Բրազիլիա-1156,
7. (8) Իտալիա-1100,
8. (7) Պորտուգալիա-1060,
9. (10) Արգենտինա-1017,
10. (9) Խորվաթիա-1009,
Չակերտներում ներկայացված են թիմերի նախկին ցուցանիշները:
Ընդ որում, Վրաստանը զբաղեցրել է 63-րդ տեղը, իսկ Ադրբեջանը իջել է 1 աստիճանով` հայտնվելով Գվատեմալայի եւ Ֆարոե կղզիների միջեւ` 111-րդ տեղում:




























