Առնվազն ութ միգրանտների սպանված են գտել Ռիո Գրանդեում, երբ տասնյակ մարդիկ փորձել են վտանգավոր կերպով անցնել սահմանը Տեխասի Իգլ լեռնանցքի մոտ, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները:

Ամերիկյան կողմը վեց դի է հայտնաբերել, մեքսիկական թիմերը հայտնաբերել են եւս երկուսը, ասվում է ԱՄՆ մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայության հայտարարության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ ամերիկյան անձնակազմերը գետից փրկել են 37 մարդու եւ կալանավորել եւս 16-ին, իսկ Մեքսիկայի իշխանությունները ձերբակալել են 39 միգրանտի։ Սահմանի երկու կողմի պաշտոնյաները շարունակում են հնարավոր զոհերի որոնումները, հայտնել են գերատեսչությունում։

Ոստիկանությունը չի հայտնել, թե որ երկրներից են ներգաղթյալները եւ այլ տեղեկություններ չեն տրամադրել փրկարարական օպերացիայի կամ որոնողական աշխատանքների մասին։