Շաբաթ օրը հազարավոր մարդիկ շարունակում են տարհանվել, քանի որ ուժեղ քամու հետեւանքով բռնկված անտառային հրդեհը Հյուսիսային Կալիֆոռնիայի գյուղական տարածքներ են հասել, հաղորդում է AP-ն:
Հրդեհը, որը սկսվել էր ուրբաթ կեսօրին փայտամշակման գործարանում, արագ ընդգրկել է Օուիդայի հյուսիսային ծայրամասում գտնվող տարածքը, սակայն այնուհետեւ կրակը մոտ 2600 բնակչությամբ քաղաքից դուրս է տարածվել:
Մի քանի մարդ վիրավորվել է։
Հրդեհը, որը ստացել է Mal Fire անվանումը, առաջացել է 56 կմ/ժ արագությամբ քամու հետեւանքով եւ արագ 10.3 քառակուսի կիլոմետր տարածք է ընդգրկել:
Ուիդայի եւ հարակից մի քանի համայնքներից մոտ 7500 բնակիչ տարհանվել է:
Նահանգապետ Գեւին Նյուսոմն արտակարգ դրություն է հայտարարել Սիսկիյու շրջանում եւ ասել, որ դաշնային դրամաշնորհ է ստացվել «հրդեհաշիջման կենսական կարեւորության ռեսուրսների առկայության ապահովման համար»:





























