«Ալ-Շաբաբ»-ի գրոհայինները Սոմալիի կենտրոնական շրջանում գիշերային հարձակման ժամանակ առնվազն 18 խաղաղ բնակչի են սպանել եւ հումանիտար օգնությամբ բեռնատարներ են ոչնչացրել, հաղորդում է պետական ​​լրատվական գործակալությունը:

Իսլամիստական ​​խմբավորումը հարձակում է իրականացրել Սոմալիի կենտրոնական Հիրշաբել կիսաինքնավար նահանգի Հիրան շրջանում։ Բնակիչները պատմել են, որ բեռնատարները Բալադվեյն քաղաքից սնունդ էին տեղափոխում Մահաս քաղաք:

«Ալ-Քաիդա»-ի հետ կապված իսլամիստական ​​խմբավորումն ավելի քան մեկ տասնամյակ պայքարում է Սոմալիի կենտրոնական կառավարության դեմ: Այն ցանկանում է հաստատել իսլամական շարիաթի օրենքների խիստ մեկնաբանության վրա հիմնված իր սեփական կառավարումը։

Խումբը հաճախակի ռմբակոծություններ, հրազենային հարձակումներ է իրականցնում ռազմական եւ քաղաքացիական օբյեկտների վրա:

Անցյալ ամիս ավելի քան 20 մարդ էր սպանվել, երբ ալ-Շաբաբի գրոհայինները հարձակվեցին Մոգադիշոյի Հայաթ հյուրանոցի վրա, ինչը 30-ժամյա մարտերի հանգեցրեց, երբ կառավարական ուժերը փորձում էին վերացնել պաշարումը եւ ազատել պատանդներին: