Կանադայի Սասկաչեւան նահանգում հանցագործները դանակահարել են 10 մարդու եւ թաքնվել։ Վիրավոր է առնվազն 15 մարդ։ Այս մասին հայտնել է Կանադայի ոստիկանությունը։
Իրավապահները փնտրում են երկու տղամարդու, որոնք կասկածվում են մի շարք հարձակումների մեջ։
«Մեր հետաքննության այս փուլում հայտնաբերել ենք 10 մահացած 13 վայրերում...Եվս մի քանի մարդ վիրավորվել է, որից 15-ը տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ»,-հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:
«Նրանք զինված են եւ շատ վտանգավոր»,-հավելել է նա։





























