ԱՄՆ-ի արեւմտյան Մյութինի Բեյ շրջանում  ինքնաթիռն ընկել է ջուրը, ինքնաթիռում 10 մարդ է  գտնվել, հաղորդում է ԱՄՆ առափնյա պահպանությունը։

«Ծառայությունը փնտրում է 10 մարդու (ինը մեծահասակ եւ մեկ երեխա)»,-ասվում է հաղորդագրության մեջ։  

Միեւնույն ժամանակ, առափնյա պահպանությունն արդեն հայտնել է ինքնաթիռի ընկնելու վայրում մեկի դիակի հայտնաբերման մասին։ Օդանավում մնացած ուղեւորները համարվում են անհետ կորած։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։