Հիդրոցիկլով երկու մարդ կայծակի հարվածից մահացել են Պուերտո Ռիկոյի հարավային ջրերում, հայտնում է AP-ն։

Իշխանությունները հայտնել են, որ կայծակը սկզբում հարվածել է 36-ամյա տղամարդուն, որը վարելիս է եղել ջրային մոտոցիկլը, իսկ հետո՝ 26-ամյա կնոջը, որը մոտակայքում գտնվող մեկ այլ հիդրոցիկլի ուղեւոր է եղել: Այդ հիդրոցիկլի վարորդը չի տուժել։

Ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդն անմիջապես է մահացել, իսկ կինը մահացել է ափ դուրս բերվելուց անմիջապես հետո: