Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել Մոսկվայի հետ Եվրոպային իրանական հրթիռներից պաշտպանելու հարցում։ Այս մասին Բրատիսլավայում ունեցած հանդիպմանն ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, հաղորդում է «Վեստի»-ին։ Վերջինիս խոսքով, ԱՄՆ հակաօդային պաշպանության նոր համակարգը ավելի հարմար պայմաններ է ստեղծում ռադարների արդյունավետության համար, քան նախկինը։
«Մենք երկար ժամանակ է ասում ենք, որ հակահրթիռային պաշտպանության գործում Ռուսաստանին կուզենայինք տեսնել գործընկերոջ կարգավիճակում»,- Գեյթսին է մեջբերում BBC-ն։ ԱՄՆ պաշտպանության նախարարը նշել է, որ Ռուսաստանի հարավում գտնվող ռադարը «կարող է իրական գործոն դառնալ Եվրոպայի համապարփակ պաշտպանության գործում, հատկապես՝ իրանական հրթիռներից»:
Նրա խոսքով, Եվրոպայում հակահրթիրռային պաշտպանության ԱՄՆ նոր մոտեցումը եւ Ռուսաստանին այդ համակարգում իբրեւ գործընկեր ներգրավելու հնարավորությանը կողմ են արտահայտվել ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները։
Գեյթսը նաեւ նշել է, որ ԱՄՆ անվտանգության ապահովման համար դեռեւս մտադիր է օգտագործել SM-3 ծովային տեղակայման հրթիռները, իսկ Եվրոպայում տեղադրված ցամաքային SM-3 հրթիռային կայանքները նախատեսվում է օգտագործել մինչեւ 2015 թվականը։




























