Չինաստանի Նինգբո քաղաքում 2011 թ. հուլիսի 15-26-ը կայացած Շախմատի աշխարհի թիմային 8-րդ առաջնությունում հաղթող ճանաչված Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի 6 անդամին (5 շախմատիստ, 1 մարզիչ) պետական բյուջեից կտրվեն դրամական պարգեւներ` յուրաքանչյուրին` 7,5 . մլն դրամ: Այսօր` օգոստոսի 25-ին կայացած նիստում նման որոշում է կայացրել Հայաստանի կառավարությունը:

Գումարները կտրվեն պետական բյուջեի պահուստային ֆոնդից` Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հավաքականին, որն էլ նվիրաբերության կարգով այն կհատկացնի շախմատի ֆեդերացիային: Ընդհանուր գումարը կազմում է 45 մլն դրամ: