Կանադայում 10-օրյա սուգ է հայտարարվել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթի մահվան կապակցությամբ, գրում է Global News-ը։

Առաջիկա օրերին կանադացիներին սպասում են բազմաթիվ հատուկ միջոցառումներ, արարողություններ եւ խորհրդանշական ժեստեր։

Հինգշաբթի օրը՝ թագուհու մահվան օրը, բարձրաստիճան պաշտոնյաները սեւ զգեստներ են հագել, եւ դրոշները ծածանվել են ամբողջ երկրում:  

Թագուհու մահից մի քանի ժամ անց շատ քաղաքական առաջնորդներ հանդես եկան հայտարարություններով եւ ելույթներով՝ արտահայտելով իրենց տխրությունը։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնը կարճ ելույթներ են ունեցել։  

Կանադացիները կարող են թագուհու մասին կարճ հիշողություն գրել նաեւ ցավակցական գրքում: Կառավարությունը նաեւ այլընտրանքներ է տրամադրել, օրինակ՝ ցավակցական էլ.փոստի հասցե, նրանց համար, որոնք ցանկանում են ավելի անձնական հաղորդագրություն ուղարկել:  

Եղիսաբեթ II թագուհին մահացել է սեպտեմբերի 8-ին 96 տարեկան հասակում։ Նա գահակալել է 70 տարի։