Բերքշիր կոմսությունում (Մեծ Բրիտանիա) որոշ խանութներ սկսել են աշխատակիցներ վարձել՝ թանկարժեք մսամթերքի գողությունից պաշտպանվելու համար։ Տարածաշրջանի իշխանությունները դա կապում են սննդամթերքի գների բարձրացման պայմաններում գողության կտրուկ աճի հետ, գրում է Metro-ն։

Այսպես, տուժածների թվում են Մեյդենհեդի բարձրակարգ մթերային խանութները, որոնք շաբաթական «հազարավոր ֆունտներ» են կորցնում մսային ուտեստների կորստի պատճառով: Բերքշիրի ադմինիստրատոր Ռոբին Բանյանի խոսքով՝ ամենաշատը տուժել են քաղաքի խոշոր սուպերմարկետները, ինչպիսիք են Waitrose-ը եւ Marks & Spencer Food-ը: Նա հայտարարել է, որ դրանից հետո խանութները ստիպված են եղել մսի բաժիններում «ստուգողներ» նշանակել։

«Այս խնդիրը գոյություն ունի երկար տարիներ, եւ մենք դրա կտրուկ աճ ենք տեսնում։ Սա շատ կարեւոր խնդիր է, որը, ցավոք, չի վերանա»,- ասել է Բանյանը։