Թերթն անդրասդառնում է ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը եւ հիշեցնում, որ այսօր` օգոստոսի 26-ին կայանալու է հերթական հանդիպումը: Անդրադառնալով կալանքի տակ գտնվող ՀԱԿ ակտիվիստ  Տիգրան Առաքելյանին, «Հայկական ժամանակը» գրում է, որ  սպասվում էր, որ մինչեւ բանակցությունների հերթական փուլը կփոխվի նաեւ նրա խափանման միջոցը (Հիշեցնենք, որ ՀԱԿ երկու ակտիվիստների` Արտակ Կարապետյանի եւ Սարգիս Գեւորգյանի խափանման միջոցը փոխվել էր եւ նրանք ազատ էին արձակվել-NEWS.am):

«Երեկ կեսգիշերի դրությամբ, սակայն, Տիգրան Առաքելյանը գտնվում էր կալանքի տակ, եւ նրա խափանման միջոցը փոխելու մասին որեւէ վկայող նշան չկար: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը  թերթի թղթակցի հետ զրույցում ըստ էության խուսափել է պատասխանել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցի փոփոխությանը վերաբերող հարցերին: «Ես որեւէ ցուցումից, որեւէ շարժից այս գործից տեղյակ չեմ: Ես կապ չունեմ, գործը իմ վարույթից դուրս է: Դատախազսություն կա, դատարան կա, թող իրենք որոշեն: Գործը ոստիկանությունն է քննում, բայց ես իրավունք չունեմ ցուցում տալու: Գործը օրենքով սահմանված կարգով ընթացքի մեջ է, ես որեւէ կերպ չեմ կարող միջամտել, չեմ կարող ասել, որ բան փոխեն եւ դրա իրավունքը չունեմ: Էդ մյուսներին, որ թողել են, կարող է իմ ցանկությամբ է եղել, ե՞ս եմ որոշել, կամ ինձ հարցրե՞լ են` թողնել, թե ոչ»,- ահա այսպիսի պատասխաններ է տվել  Ալիկ Սարգսյանը թերթի թղթակցի` Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու հնարավորության վերաբերյալ հարցերին»,- գրում է  «Հայկական ժամանակ»-ը: