Ֆրանսիացի «Սարդ-մարդ» անունով հայտնի լեռնագնացը նշել է իր 60-ամյակը՝ առանց անվտանգության հանդերձանքի Փարիզում 48-հարկանի երկնաքեր բարձրանալով, հաղորդում է BBC-ն։

Ալեն Ռոբերտը բարձրացել է Դեֆենս բիզնես թաղամասում գտնվող Tour TotalEnergies-ը ՝ առանց պարանների եւ ամրագոտի:

Հաղորդվում է, որ նա ձերբակալվել է աշտարակի գագաթին հասնելուց հետո:

Ռոբերտն արդեն մի քանի անգամ բարձրացել է Tour TotalEnergies աշտարակը։ Այս անգամ գագաթնակետին հասնելու համար նրանից պահանջվել է ընդամենը 60 րոպե։

«Մի քանի տարի առաջ ես ինքս ինձ խոստացել էի, որ երբ 60 տարեկան դառնամ, նորից կբարձրանամ այս աշտարակը, քանի որ 60-ը խորհրդանշում է Ֆրանսիայում թոշակի անցնելու տարիքը», - ասել է նա բարձրանալուց:

Նա հավելել է, որ վերելքի նպատակը նաեւ գլոբալ տաքացման մասին իրազեկումն է։

Ռոբերտը հայտնի է ամբողջ աշխարհում բարձր շենքեր մագլցելով: Նրա հանդուգն սխրանքներից է աշխարհի ամենաբարձր շենքի՝ Դուբայի Բուրջ Խալիֆայի գագաթին հասնելը: