Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Հայազատ քահանա Մարտիկյանը (Ռումինիայի հայոց թեմ)` իր դիմումի հիման վրա:

Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով` Գրիգոր Մարտիկյան: