Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 8-րդ տուրում գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը: Չեռնոմորեցի հետ խաղում նա դուրս եկավ փոխարինման եւ առաջ մղեց Շախտյորին` 2:1, սակայն հաղթական հաշիվը չպահպանվեց: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 2:2 հաշվով:




























