Elcore Distribution-ը, Microsoft-ի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում, ձեզ է ներկայացնում Windows 11 Pro-ն՝ ժամանակակից օպերացիոն համակարգ բիզնեսի համար։

Windows 11-ը առաջարկում է արդյունավետ աշխատանքի նոր հնարավորություններ, կառավարման և անվտանգության բարելավման ուղիներ: Նոր օպերացիոն համակարգը ստեղծվել է՝ հաշվի առնելով  աշխատանքային մոտեցումների փոփոխությունները և հեռավար ու հիբրիդային իրավիճակների պահանջները, սակայն հարմար է նաև ավանդական աշխատավայրի համար:

Փորձենք հակիրճ ներկայացնել Windows 11 Pro-ի հիմնական առավելությունները։

Մտածված ինտերֆեյս․ հեշտ օգտագործվող ինտերֆեյսը թույլ է տալիս բարձրացնել աշխատակիցների արտադրողականությունը, հարմարավետությունը և պարզեցնել առաջադրանքների վրա կենտրոնացումը:

Աշխատանք մի քանի առաջադրանքների հետ․ Snap Layout-ը տալիս է հնարավորություն ավելի պարզեցված ձևով էկրանի վրա տեղադրել մի քանի պատուհաններ՝ մկնիկի մեկ շարժումով  (կամ Win + Z), ինչպես նաև մինչև 6 տարբերակ՝ հավելվածները էկրանին տեղադրելու համար։ Իսկ Snap Groups-ը օգնում է վերականգնել նախկինում տեղադրված հավելվածների խումբը մեկ սեղմումով, նույնիսկ եթե բացված է մեկ այլ հավելված կամ նվազագույնի է հասված բոլոր պատուհանները:

Հաղորդակցություն և փոխազդեցություն․ Microsoft Teams-ի հնարավորություններն ապահովում են փոխազդեցության արդյունավետ միջոց հանդիպումների և կոնտենտի համատեղ օգտագործման համար:

ՏՏ ծառայության օպտիմալացում․ ՏՏ ոլորտի մասնագետները կարող են օգտագործել նույն գործիքները նոր Windows 11 Pro-ով համակարգիչները կառավարելու համար, որոնք օգտագործվում էին Windows 10 Pro սարքերի համար:

Անվտանգության բարձրացում․ Windows 11 Pro-ն բարձրացնում է անվտանգության հիմնական մակարդակը՝ շնորհիվ սարքավորումների համապատասխանության (ներառյալ Secure Boot-ի, VBS-ի, HVCI-ի աջակցությունը)։ Ժամանակակից Windows 11 Pro-ով սարքերն ունեն անվտանգության զգալիորեն ավելի բարձր մակարդակ «անմիջապես տուփից դուրս»:

Windows 11 Pro-ն ձեռք բերելու համար կարող եք կապ հաստատել պաշտոնական դիստրիբյուտորի գործընկերների հետ:

Մանրամասների համար կարող եք զանգահարել +374 10 56-31-35։