Ռուս զբոսաշրջիկների զանգվածային թունավորման փաստ է արձանագրվել Թուրքիայի նավահանգիստներից մեկում` Ալանիայում գտնվող Lara Park հյուրանոցում:

Թունավորվել է 10 ռուսաստանցի, փոխանցում է «Մայակ» ռադիոն` վկայակոչելով Ռուսաստանի զբոսաշրջության օպերատորների ասոցիացիայի ղեկավար Մայա Լոմիզադեին: Lara Park-ը չի ճանաչել իր մեղքը տեղի ունեցած միջադեպում: Ստուգումներ են սկսվել:

Ասոցիացիայի ներկայացուցիչների խոսքով, ռուսաստանցիներն իրենց վատ են զգացել հանգստյան օրերին: Բժիշկները հոսպիտալացրել են 10 մարդու: