Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Մովսիսյանը առաջին ռաունդի երկրորդ պարտիայում եւս առավելության հասավ կանանց աշխարհի ներկա չեմպիոն, չինացի Հոու Իֆանի նկատմամբ, հաղթեց ընդհանուր` 2:0 հաշվով եւ դուրս եկավ երկրորդ ռաունդ: Մովսիսյանի երկրորդ մրցակիցը եւս կլինի կին: Հունգարացի Հուդիթ Պոլգարը նույնպես 2:0 հաշվով հաղթեց կուբացի Ֆիդել Կորալես Խիմենեսին եւ կմրցի Մովսիսյանի հետ:
Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Արման Փաշիկյանը երկրորդ պարտիայում եւս պարտվեց լեհ Ռադոսլավ Վոյտաշեկին եւ դուրս մնաց պայքարից:



























