Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 8-ին՝ ժամը 07:12-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասին հարակից սարում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։17-ին, մարվել՝ 10։50-ին։ Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ։