Մեծ Բրիտանիայում սիրողական գանձ որոնողը 380 հին մետաղադրամ է գտել, հայտնում է The Sun-ը:
27-ամյա ինժեներ Ջոն Ռենդլը մետաղորսիչ գնելուց հետո սկսել է զբաղվել գանձերի որոնմամբ: Գանձը գտնելու առաջին փորձն անհաջողությամբ է ավարտվել՝ նա միայն մի քանի ժանգոտած մեխ ու կարագի դանակ է գտել։
Երկրորդ անգամ գանձ որոնողի բախտ ավելի շատ է բերել, եւ նա Անգլիական հեղափոխության ժամանակ թաքցրած մետաղադրամների սափոր է հայտնաբերել: «Սրանք մաքուր արծաթից մետաղադրամներ են եւ մեկը ոսկուց է։ Միայն մտածեք՝ 400 տարի դրանց ոչ ոք ձեռք չի տվել»,-պատմել է Ռենդլը։
Ինժեները մետաղադրամը հանձնել է մասնագետին, որը կորոշի ինչ անել դրանք՝ ցուցադրել թանգարանո՞ւմ, թե՞ վաճառել, եւ որքան պարգեւ նշանակել Ռենդլին:




























