Տղամարդ վարորդները կանանցից գրեթե երեք անգամ ավելի հաճախ են հայտնվում ճանապարհատրանսպորտային պատահարների մեջ, որոնց հետեւանքով զոհվում կամ լրջորեն վնասվում են հետիոտները Մեծ Բրիտանիայում։ Կառավարության տվյալների վերլուծությունը ճանապարհատրանսպորտային պատահարների եւ ուղեւորությունների մասին, որն իրականացրել է The Guardian-ը, ցույց է տալիս, որ այդ տարբերությունը վերջին տասնամյակներին մեծացել է։
2020թ. եւ 2021թ. առաջին կիսամյակում 4 363 տղամարդ վարորդ (1 473 կին վարորդների համեմատ) բախվել է հետիոտների, որոնց հետեւանքով վերջինները լրջորեն տուժել են կամ զոհվել։




























